Ադրբեջանցի զինվորականը Tiktok-ում ցուցադրել է մեր զինվորներից առգրավված զրահաբաճկոնը, հստակ ցուցադրելով, թե ում է այն պատկանել/անուն, ազգանուն/․․Տեսանյութ

Տեսանյութեր

Ադրբեջանցի զինվորականը Tiktok-ում ցուցադրել է մեր զինվորներից առգրավված զրահաբաճկոնը, հստակ ցուցադրելով, թե ում է այն պատկանել/անուն, ազգանուն/․․Ադրբեջանցիները շարունակում են տեսանյութեր հրապարակել հայ ռազ մագե րիների մասնակցությամբ, կամ իրենց տեսանյութերում ներկայացնում են առգրավված գույքը, ցույց են տալիս ինչպես են կերուխում անում հայի տանը․․․

Դավիթ Շահնազարյանի խոսքով Ադրբեջանում այսօր կա 235 ռազ գե րի։«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռա զմագե րիների թվի մասին է, որը, չգի-տես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք:

Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանա-տու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք:

Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չա-փազանց կարևոր են,և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազ-գային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:

Տեսանյութ

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *