Աին-ը զգո ւշացնում է ՀՀ քաղաքացիներին. ինչ է սպասվում այսօր Երևանում..

Նորություն

Երևանում քաղպաշտպանության ուսումնավարժության փորձի և հիմնական վարժանքի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ: Ս. թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման,

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«25.02.2021թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021 թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ: Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խո ւճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *