Աին-ը շտապ հայտարարություն է տարածել

Նորություն

Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Սարուխան և Կարմիրգյուղ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են էլեկտրաշչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հայտարարության մեջ:

Ինչպես նաև ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջը տարածել է հերքում ՝ Newspress.am կայքում ԱԻ նախարարին առնչվող հրապարակման վերաբերյալ: Newspress.am լրատվական կայքի լրագրողի՝ «Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել. վերևից իջեցված հրամա՞ն» վերտառությամբ հրապարակումը ոչ միայն ապատեղեկատվություն է և որևէ ա ղերս չունի իրականության հետ, այլև զրպարտության և անձնական վ իրավորանքի տիրույթում է, ունի քաղաքական ենթատեքստ:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նման «հավաք» տեղի չի ունեցել, իսկ այդպիսի հրահանգավորման մասին խոսք անգամ չէր կարող լինել, քանի որ նախարարությունը՝ որպես կիսաուժային կառույց, քաղաքականությունից զերծ է: Կարծում ենք նաև, որ նման ստահոդ լուրերի հիմքում զոհերի անունները շահարկելը բարոյական հարթությունում համապատասխան որակում ունի:

Այս հրապարակումը պատրաստելիս, ըստ ամենայնի, տիկին Մկրտումյանը կամ մասնագիտական թերացում է ունեցել՝ տեղեկությունների ճշգրտման առումով, կամ կ եղծ լրատվությունը տարածել է՝ ունենալով որոշակի քաղաքական հետաքրքրություններ, որը լրագրողի մասնագիտական պարտականությունների շրջանակից դուրս է: Իսկ ինչ վերաբերում է ԱԻՆ պաշտոնական կայքում նախարարի կենսագրության մեջ 2008 թվականին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով պարգևատրման մասին տեղեկատվության թերի լինելուն, այն է՝ ըստ լրագրողի, նշված չէ թե ու՞մ կողմից է տրված. արձանագրենք, որ նույն ձևաչափով ներկայացված են նախարարի պարգևների մեծ մասը, որոնք շնորհվել են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում` նաև երկրորդ և երրորդ նախագահների:

Վերընշվածից ելնելով՝ Newspress.am –ից պահանջում ենք հրապարակել հերքումը և ներողություն խնդրել անձնական վի րավորանքի համար։ Նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքվելու դեպքում, այս հարցը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով կտեղափոխվի իրավական լուծման դաշտ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *