Ալիևը հանդես է եկել նոր հայտարարությամբ հայ գե րիների վերաբերյալ

Նորություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ նա հայկականա կողմին է  վերադարձրել բոլոր գե րներին: Այս հայտարարությանը անդրադարձել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը.

Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռա զմագ երիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։
Անկախ գ երեվարված անձանց կարգավիճակից Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցներն ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *