Ահա, թե ինչպես են պատրաստում Զատկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը. շատ պարզ և հեշտ եղանակ, համից չեք կշտանա: Չամիչով փլավի բաղադրությունը՝
- 300 գրամ բրինձ,
- 200 գրամ սալորաչիր (չրերի տեսականին թողնում ենք ձեր ցանկության),
- 100 գրամ չամիչ,
- 1 հատ լավաշ,
- 150 — 200 գրամ յուղ, կարող եք հետն էլ կարագ օգտագործել համեղ է ստացվում աղ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը՝ Սկզբից բրինձը լավ լվանում ենք մինչև ջուրտ պարզի, ջրին ավելացնում ենք աղը և դնում ենք եփելու, իհարկը ընթացքում չենք մոռանում խառնել: Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը և կարագը ,մարմանդ կրակի վրա տապակում են չրերը և չամիչը՝ անընդհատ խառնելով: Բրինձը եփելուց հետո խառնում ենք տապակած չրերին , որից հետո պատրաստում ենք մեկ այլ տարայի մեջ լավաշները:
մինչև լավաշով ծածկելը մի քանի կտոր կարագ ենք դնում այնուհետև տարայի հատակը՝ կողքերով ծածկում ենք լավաշով և լցնում բրինձը: Մինչև կափարիչը փակելը սրբիչով ծածկում ենք, ապա կափարիչով փակում ենք ու դնում մարմանդ կրակի վրա 10-13 րոպե: Եվ ահա պատրաստ է մեր չամիչով փլավը: Բարի ախորժակ: Մանրամասն պատրաստման եղանակին ծանոթանալու համար դիտեք հետևյալ տեսանյութը.