Աղջիկը որոշեց այցելել իր քրոջը և նրա տան դռան մոտ տեսավ իրեն շատ ծանոթ կոշիկներ.. իր փեսացուի կոշիկները

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Աղջիկը որոշեց այցելել իր քրոջը և նրա տան դռան մոտ տեսավ ծանոթ կոշիկները.. Գրեթե մեկ տարի հարաբերությունից հետո Սանգ անունով մի աղջիկ որոշեց իր սիրեցյալին ներկայացնել իր ընտանիքին: Դրա համար նա ընտրել էր հիանալի առիթ՝ Տետի տոնը` վիետնամական Նոր տարին:

Սանգն ու Լինը հանդիպեցին ընկերությունում: Տղան նվաճեց աղջկան իր նուրբ բնույթով և քաղաքավարությամբ: Իսկ ավելի ուշ աղջիկը գնահատեց նրա աշխատասիրությունը: Սանգը սիրահարվեց Լինին: Նրանց հարաբերությունները գրեթե կատարյալ էին, նրանք երբեք չէին կռվում: Շուտով զույգը որոշեց ամուսնանալ: Աղջիկը պետք է ծանոթացներ իր ընտրյալին իր ծնողների հետ։ Սանգը շատ էր անհանգստանում։ Ծանոթությունը սահուն անցավ, Լինը հիանալի տպավորություն թողեց, և ծնողները ուրախությամբ օրհնեցին նրանց միությունը: Սանգի քույրը շատ մտերմացավ Լինի հետ։ Սանգն ուրախ էր, որ ամեն ինչ այդքան լավ ստացվեց իր ընտանիքի հետ։ Բայց աղջիկը չէր էլ կարող մտածել, որ իր փեսացուի և քրոջ միջև այդքան ջերմ հարաբերությունները կարող են խորանալ:

Երբ նրանք վերադարձան քաղաք, մի քանի օր անց Սանգը նկատեց, որ Լինի հետ իրենց հարաբերությունները սառել են: Նրանք քիչ էին խոսում, հազվադեպ էին տեսնվում: Եվ հետո Լինը ասաց, որ իրեն ժամանակ է պետք ՝ իրենց հարաբերությունները վերանայելու համար: Մի երեկո նա որոշեց գնալ ու կիսվել քրոջ հետ, բայց նրա դռան մոտ նա տեսավ իրեն այդքան ծանոթ կոշիկները, դրանք իր գնած կոշիկներն էին։ Ամեն ինչ պարզ էր։ Լինն ու քույրը միասին էին։

Այդ պահին Սանգի կյանքը կորցրեց իր իմաստը` նրան դա վաճանեցին ամենամոտ մարդիկ: Բայց այնուամենայնիվ կարողացավ իրեն հավաքել: Նա նամակ է գրել Լինին, որում նա երջանկություն է մաղթում նրան և Չաուին: Եվ նաև խնդրեց այլևս չհայտնվել իր կյանքում: Նրա համար Լինն ու քույրն այլևս գոյություն չունեին։ Եվ նա որոշեց․ այլևս չի լացելու, նրանք արժանի չեն իր արցունքներին:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *