Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն ո ղբում են. ինչ չի կարելի հարցնել կնոջը

Հետաքրքիր

Եկեք պատկերացնենք․ կին,նա արդեն 30 տարեկան է,երեխաներ չունի: Մտերիմներն ու ծանոթներն իրար հերթ չտալով հարցնում են.« Ինչի՞ ես սպասում, երբ ես պատրաստվում մայր դառնալ» և այլն:Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով.«Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»

Հետո միայնության մեջ՝ լա ց է լինում շրթունքը կծելով: Լաց է լինում, որովհետև 4 վի ժում է ունեցել: Լա ց է լինում,որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ բայց չի ստացվում: Լա ց է լինում,որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում:

Լա ց է լինում,որովհետև ամուսինն անպտուղ է և նրան մեղքի զգացումն է կրծում:Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում: Լա ց է լինում որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել: Լա ց է լինում,որովհետև իր հարևանուհին երեք երեխա ունի,բայց նրանց հետ կենդանիների պես է վարվում

Լա ց է լինում որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել իսկ մանկական սենյակը նախկինի պես դատարկ է: Լա ց է լինում որովհետև իր ներսում դատարկություն է զգում… Լա ց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:

Իսկ ահա մեկ ուրիշ կին՝ 34 տարեկան, 4 երեխա ունի:

Բոլոր ծանոթները նրան ասում են.«4: Աստված իմ հույս ունեմ՝ դուք այսքանով կսահմանափակվեք…»: Ընկերները ծիծաղում են «Պաշտպանվել փորձե՞լ եք»: «Սեփական ֆուտբոլի թիմ եք ուզում» կատակում են անցորդներն այգում: Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ.«Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լա ց կլինի:

Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս: Լ աց է լինում որովհետև չունի ոչ եղբայրներ, ոչ քույրեր և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *