Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են: Սու’տ է, աշխարհում ոչ մի մարդուց որևէ հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած տարիները: Ուրիշ ոչինչ:
Խոսել մարդիկ սովորում են մեկ – երկու տարում, իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը նրանց չի հաջողվում:
Ամեն մոտիկ մարդու մա հով մե ռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ պարտավորեցնում է նաև ապրել նրա չապրած տարիները:
Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի հոգնում է նույն դիրքից, նույն զգացումնեից, նույն տխրությունից:Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի դեռ ապրում է: