Ամուսինը լքեց կնոջը, իմանալով, որ հղի է.. իսկ ծննդատնից նրան իր տուն տարավ տաքսիստը

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Ասում են երեխաներն ավելի ամուր են դարձնում ընտանիքը։ Բայց որքան էլ տարօրինակ հնչի երբեմն հենց երեխաներն են զույգերի բաժանության պատճառ դառնում։ Այս զույգերի դեպքում հենց այդպես էլ եղավ։ Այն պահից սկսած, երբ կինը հայտնեց, որ հղի է ամուսինը երես թեքեց նրանից։ Նրանք սիրում էին իրար և բնականաբար, եթե ընտանիք էին կազմել, պետք է նաև երեխաներ ունենային, բայց․․

Նախ ամուսինը խնդրում էր ազատվել երեխայից, համոզում էր, որ երեխան կխանգարի իրենց հանգիստ կյանքը, բայց տեսնելով, որ կինը չի ընդունում իր տեսակետը նա սկսեց սպա ռնալ, որ ոչ մի լումա չի տրամադրի երեխայի դաստիարակության համար։ Կինը երկար ժամանակ չէր կարողանում որոշում կայացնել, բայց նրա մայրը թույլ չտվեց ազատվել երեխայից։ Մայրը խոստացավ օգնել դստերը երեխայի դաստիարակության և խնամքի հարցում։ Ամուսինը նրան կանգնեցրեց ընտրության առաջ․ կամ ես կամ երեխան։ Կինը հեռացավ ՝ ընտրելով երեխային և տեղափոխվեց ծնողների տուն։ Ամուսինը չէր հետաքրքրվում նրանով։

Հերթական կոնսուլտացիային գնալու համար նա տաքսի կանչեց։ Ճանապարհներին խցանումներ էին և նրանք զրույցի բռնվեցին։ Կինը տաքսիսիտին պատմեց իր տխուր պատմությունը։ Պարզվեց, որ տաքսիստն էլ ուներ տխուր փորձ, ընկերուհին հեռացել էր նրանից, քանի որ տաքսիստը նրա համար չէր կարողացել մուշտակ գնել։ Նրանք փոխանակեցին հեռախոսահամարները և սկսեցին հաճախակի հանդիպել։

Եկավ ծննդաբերության օրը։ Լույս աշխարհ եկավ մի հրաշք տղա։ Մայրն անսահման երջանիկ էր։ Որդուն նա անվանեց Վադիմ՝ տաքսիստի պատվին։ Հիվանդանոցից դուրս գրվելու օրը ծնողների հետ միասին հիվանդանոցի բակում էր նաև տաքսիստ Վադիմը՝ մեծ ծաղկեփնջով։ Հենց այդտեղ նա առաջարկություն արեց և ստացավ դրական պատասխան։ Պոլինան երախտապարտ է մայրիկին, որ թույլ չտվեց ազատվել երեխայից, իսկ մայրը երջանիկ է, որ ունի հրաշալի թոռնիկ և լավ փեսա։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *