Ամուսինս ասաց, որ հոգնել է մեր որդուց և ինձանից, և մեզ տանից դուրս արեց.. իսկ հիմա նորից խնդրում է վերադառնալ իր մոտ

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Ամուսինս ասաց, որ հոգնել է մեր որդուց և ինձանից, և մեզ տանից դուրս արեց, հիմա նա խնդրում է մեզ վերադառնալ, բայց հայրս դեմ է.. Ես Անտոնին վաղուց եմ ճանաչում: Առաջին անգամ մենք հանդիպեցինք, երբ ես դեռ ուսանող էի: Այդ ժամանակ ես ապրում էի ծնողներիցս հեռու: Ապրում էի վարձով և որպեսզի ծնողներիս համար ավելորդ խնդիրներ չստեղծեմ, ես սկսեցի աշխատել։ Ես աշխատում էի մատուցողուհի և հենց աշխատանքի վայրում էր ծանոթացանք Անտոնի հետ։ Մենք սկսեցինք հանդիպել, հասկացանք, որ ծնվել ենք իրար համար և շուտով ամուսնացանք։ Մի գեղեցիկ օր ես ամուսնուս հայտնեցի, որ մենք երեխա ենք ունենալու։ Թվում էր, թե Անտոնը շատ ուրախ էր այս կապակցությամբ:

Շուտով ծնվեց մեր որդին: Մենք երկար ժամանակ ընտրեցինք նրա անունը և, ի վերջո, նրան անվանեցինք Սաշա: Ինչպես փոքրիկներից շատերը, մեր տղան անհանգիստ էր, ես ողջ գիշեր արթուն էի մնում, նա շարունակ լացում էր։ Երեխայի հոգսը, տնային գործերը, պատրաստելը, արդուկելը, այդ ամբողջը իմ ուսերին էր և ես շատ նիհարեցի: Ամուսինս ինձ ոչ մի բանով չէր օգնում։ Ամեն մանրուքի համար վի ճում էր, բ ղավում էր ու վի րավորում էր ինձ, որ ես ապաշնորհ եմ, իսկ նրա մայրը երեք երեխա է մեծացրել, բայց ամեն ինչ հասցրել է։ Իրավիճակը գնալով լարվում էր ու մի օր էլ, երբ երեխան ջերմություն ուներ և անդադար լա ց էր լինում, Անտոնը շատ կոպիտ ինձ ասաց․ Հանգստացրու այդ հիմարին։

Ես ուշադրություն չդարձրի վի րավորանքին և խնդրեցի օգնել։ Ասացի, որ երեխային օգնություն է պետք։ Նա մոտեցավ ինձ և ասաց․ հենց հիմա կօգնեմ, ես հոգնել եմ ձեզանից, հեռացեք, — և ինձ երեխայի հետ տանից դուրս արեց։ Ծնողներս ինձ ընդունեցին, լսեցին և հանգստացրին։ Նրանք օգնեցին ինձ մեծացնել իմ որդուն, և այսօր, երբ որդիս արդեն 5 տարեկան է, հայտնվել է նախկին ամուսինս և խնդրում է վերադառնալ, բայց հայրս թույլ չի տալիս վերադառնալ նրա մոտ, իսկ մայրս ասում է, որ բոլորն էլ սխալվում են և պետք է երկրորդ շանս տալ։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *