Ամուսինս գնում է գուլպաներ մինիմում 10 000 դրամ արժողությամբ, չի խմում սովորական սև սուրճ.. վերջերս տուն բերեց 500 դոլար արժողությամբ սրճեփ

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Ամեն ինչ սկսվեց մեր համատեղ կյանքի առաջին օրերից: Օրինակ ՝ ես առավոտյան սովորական լուծվող սուրճ էի խմում, իսկ ամուսինս գնեց թանկարժեք սրճաղաց-սրճեփ, որի համար վճարեց մի ողջ կարողություն։ Ես այդպիսի ծախսերի իմաստը չէի հասկանում և իմ մտքով երբեք չէր անցնի նման թանկարժեք իրեր գնել:

Մի անգամ ամուսնուս հարցրեցի, թե ինչու նա սովորական լուծվող սուրճ չի խմում, կամ ինչու է գուլպաներ գնել 100 դոլարով, եթե կարող է գնել 10 դոլարով: Այնուհետև նա պատասխանեց, որ իր համար թանկարժեք իրեր գնելը վարձատրություն է իր քրտնաջան աշխատանքի համար և նա կարևորում է որակը։ Ես ամեն գնով փորձում էի նրան սովորեցնել խնայել փողը, բայց կես խոսքից մենք սկսում էինք վի ճել։

Եվ ես հասկացա, որ մեր ընտանիքը շուտով կփլո ւզվի։ Եթե մարդիկ ցանկանում են փրկել իրենց ամուսնությունը, ապա նրանք պետք է ելք փնտրեն բարդ իրավիճակից և փոխզիջումների գնան: Ես ափսոսում էի փողը, որովհետև տեսել էի, թե ինչ տանջանքով են ծնողներս գումար աշխատում։ Բայց ամուսինս մեծացել էր հարուստ ընտանիքում և չէր իմացել կարիքն ինչ է։ Մեր հայացքները շատ տարբեր էին։

Ես սովորեցի ընդունել ամուսնուս և նրա ցանկությունները: Չնայած ես խոստովանում եմ, որ դա երբեմն շատ դժվար էր լինում: Ես տեսնում էի, թե ինչ թեթևությամբ է աստղաբաշխական գումարներ վճարում ինչ -որ անհե թեթ, ինձ այդպես էր թվում, բաների վրա։ Բայց եթե մարդիկ ցանկանում են փրկել իրենց ամուսնությունը, ապա նրանք պետք է փոխզիջումների գնան: Հասկացա նաև մեկ այլ կարևոր բան.Մարդը կփոխվի միայն այն ժամանակ, երբ ինքը դա կամենա: Այդ պատճառով ես որոշեցի դադարեցնել քն նադատել ամուսնուս սովորությունները, որոնք ինձ դուր չեն գալիս: Ինձ համար առավել կարևոր է մեր ընտանեկան անդորրը, իսկ թե որքան կվճարի ամուսինս օրինակ նոր պիջակի կամ մի քանի հարյուր հազարով գրիչ կգնի, ինձ այլևս չի հուզում։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *