«Այո՛, ես մարդ եմ ս պանել, բայց մար դաս պան չեմ». Սողոմոն Թեհլերյան

Հետաքրքիր

100 տարի առաջ 1921թ․ մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանը սպա նեց հայոց ցե ղաս պանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Նրան ձեր բակալեցին, բայց նույն տարվա հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մա հացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գե րե զ մանոցում։

Սողոմոն Թեհլերյանն իր «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքում գրել է դատավարության մասին․

Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հան ցավոր չեք համարում:

Թեհլերյան – Ես ինձ հան ցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլերյան – Մարդ եմ ս պանել, բայց մարդ աս պան չեմ:

Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպ անե՞լ:

Թեհլերյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն ս պանել եմ:

Նախա‎գահ – Ուզում եմ ասել՝ նրան սպ անելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջար դերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դ իա կը տեսա: Այդ դ իա կը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպ անել:

Նա նաեւ պատմել է, թե ինչպես է սպ անել Թալեաթին: «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատ ր ճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խ փելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սար սափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գն դակը գա մեցի գլխին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *