Այսպիսի բծեր եք նկատել ձեր եղունգների վրա՞. տեսեք, թե դա ինչի մասին է խոսում

Հետաքրքիր

Եթե հարցնեք մեծերին, նրանք երևի կասեն, որ եղունգների վրա այսպիսի նշաններ ունենալը նշանակում է, որ կալցիումի պակաս ունեք։ Առավել սնահավատները կես կատակ կես լուրջ կասեն, որ շուտով ձեր կյանքում հաջողություն է լինելու։

Այս ամենի հետ զուգահեռ բժիշկները հետազոտել ու գտել են տարօրինակ թվացող ու անհայտ ծագում ունեցող այդ սպիտակ նշանների առաջացման պատճառը։

Իրականում դրանք շատ ավելի նվազ կարևորություն ունեն, քան մեզ թվում է։ Այդ սպիտակ փոքրիկ կետեր եղունգի տրա վմայի արդյունք են, սակայն դրանց առաջացման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ, որ մատները թողնեք դռան տակ։ Ընդամենը եթե ոչ շատ ուժեղ հարվածեք մատը սեղանին կամ ատամներով կրծեք եղունգները, որոշ ժամանակ անց կնկատեք սպիտակ նշաններ։ Բայց այս ամենը շատ դանդաղ է տեղի ունենում, այնքան դանդաղ, որ եթե անգամ փորձեք հիշել, թե երբ եք ձեռքը որևէ առարկայի հարվածել, չեք հիշի։

Նշանները սովորաբար ի հայտ են գալիս եղունգի աճման մասից և աճելու հետ մեկտեղ դանդաղորեն դուրս են գալիս։ Բայց բժիշկները նաև չեն բացառում, որ սպիտակ կետերը կարող են առաջանալ եղունգների և դրանց համար նախատեսված լաքերի ու ներկերի միջև տեղի ունեցող ալե րգիկ ռեակցիայի պատճառով։

Բացի այդ, եթե նկատեք, որ սպիտակ նշանները մեծանում են և ողջ եղունգն է սկսում սպիտակել, ապա անհապաղ այցելեք բժշկի։ Բանն այն է, որ եղունգների ամբողջովին սպիտակեցումը կարող է լ յարդի ցի ռոզի, երի կամային անբավարարության, ինչպես նաև սր տան ոթային խնդիրների նախանշան լինել։

Իսկ եթե եղունգի վրա կան սպիտակ գծեր, ապա հավանական է, որ ձեր ար յան մեջ պրո տեինի քանակությունը բավարար չէ օրգանիզմի համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *