Այսօր և վաղը.. ինչ է սպասվում այսօրվանից սկսած

Նորություն

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 26-ին սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 26-ին` շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, մայիսի 27-29-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի և 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *