Յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանեկան զգեստ հագնելու մասին: Ժամանակակից դիզայներները անընդմեջ հարսանեկան զգեստների նոր հավաքածուներ են ներկայացնում: Այդ զգեստները կարող են գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հարսիկին: Սակայն զգեստը, որի մասին կխոսենք հիմա, այնքան էլ սովորական չէ: Բացի նրանից, որ զգեստի հեղինակները այս հիասքանչ և մանրակրկիտ աշխատանքի մեջ ներդրել են ամբողջ հոգին, այն թաքցնում է մեծ գաղտնիք, որը յուրաքանչյուրը չէ, որ կարող է գուշակել:
Գուցե՞ արդեն գուշակել եք: Ծանոթացեք, նրանք Էմմա Ջեյնն ու Մարկ Տումանգն են: Նրանք ոչ թե հայտնի դիզայներներ են, այլ ամենատաղանդավոր հրուշակագործները: Հենց նրանք են ստեղծել հարսանեկան զգեստի տեսքով տորթը:
Բոլոր տարրերը ձեռքով են արված, առանց նորաձև սննդային 3D-տպագրման և այլ խորամանկությունների: Հրուշակագործները կիրառել են տեխնիկա, որի օգնությամբ ջնարակը կարելի է այնպես լցնել, որ այն նմանվի կարած կտորի: Ամեն մի ծաղիկ ձեռքով է պատրաստված:
Տորթը պատրաստել էին Լոնդոնում՝ «Cake International show» խոհանոցային շոուի համար: Այսպիսի գեղեցկությունը նույնիսկ ափսոս է կտրել, համամի՞տ եք: