Այս քաղաքի բնակիչներն ամեն թփի տակ ոսկի են գտնում, բայց դա նրանց չի երջանկացնում.. ահա, թե ինչու

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Այս քաղաքի բնակիչները ամեն թփի տակ ոսկի են գտնում, բայց մի շտապեք այնտեղ, նախ կարդացեք սա.. Ամուրի մարզում կա մի հետաքրքիր քաղաք, որը կոչվում է Զեա: Այստեղ ոսկին բառացիորեն ամենուր է: Այն կարելի է գտնել գետի ափերին, թփուտի տակ և ուղղակի փողոցում։ Բայց, ինչպես գիտենք, հրաշքներ միայն հեքիաթներում են լինում։

2016-ին 35-ամյա քաղաքի բնակիչներից մի կին՝ Մարինա Մոսկալեւան մայրուղու եզրին գտել էր 24 ոսկե ձուլակտոր: Դրանց ընդհանուր արժեքը գրեթե քսան միլիոն ռուբլի էր: Բայց հաջողակ կինը չկարողացավ այդպես էլ ստանալ այդ գումարը: Կինը կալանավորվեց: Իր անհավանական գտածոյի համար կինը երկու տարվա պայմանական պատժի ենթարկվեց և երկու հարյուր հազար ռուբլի տուգանք վճարեց: Մի քանի ամիս անց բախտը ժպտաց 45-ամյա Ալեքսեյ Եգորովին: Նա սիրում էր թափառել շրջակա անտառներով և լուսանկարել բնությունը: Եվ զբոսանքներից մեկի ժամանակ տղամարդը գտավ մի կապոց `երկուսուկես կիլոգրամ ոսկով: Ալեքսեյը կարող էր հինգ միլիոն ռուբլի ստանալ դրա դիմաց, բայց բախտը նրան չժպտաց։ Նա նույնպես կալանավորվեց։ Ինչպես ասում են տեղացիները, Զեա քաղաքում ոսկի գտնելը սովորական բան է: Ավելի հեշտ է, քան հաց գնալը, բայց քչերի բախտն է բերում այն իրացնել և դրա դիմաց գումար ստանալ։ Ամբողջ ընտանիքներն ապրում են ապօրինի ոսկու արդյունահանմամբ ստացված գումարով: Օրինակ ՝ Իրկուտսկում տարեկան արդյունահանվում է տասնվեց տոննա ոսկի: Մոտավորապես նույնքան էլ յուրացվում է անլեգալ ճանապարհով։

Ամենից հաճախ նրանք տղամարդիկ են: Բայց երբեմն կանայք կան: Նրանք վտա նգում են իրենց կյանքը, երբեմն նույնիսկ մա հանում են, բայց հեշտ հարստանալու մոլուցքը շատերին է ստիպում ռի սկի դիմել։ Իրականում ոսկու ապօրինի արդյունահանումը հան ցագործություն է: Միգուցե ժամանակի ընթացքում ընդունվի մի օրենք, որը կփոխի դա: Բայց դեռ արգելված է։

Զեա քաղաքը դանդաղ մարում է: Այստեղ ոսկի կարելի է գտնել ամեն աքայլափոխին, բայց մարդիկ լքում են քաղաքը՝ օտար վայրերում իրենց օրվա հացը վաստակելու համար և շատերն այլևս երբեք չեն վերադառնում այնտեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *