Ապրում եմ արտասահմանում․ անցյալ ամառ ամուսնուս հետ եկել էինք Հայաստան՝ մայրիկիս տուն հյուր․ ես ուղղակի շշմած եմ

Հետաքրքիր

Ապրում եմ արտասահմանում։ Անցյալ ամառ հաջողվեց ամուսնուս հետ գալ Հայաստան։ Ու մենք հավաքեցինք մեր բոլոր հարազատներին ու գնացինք քաղաքից դուրս։ Որոշեցինք շատ հեռու չգնալ, բայց լինել բնությանը մոտ, դրա համար էլ ընտրեցինք այնպիսի վայր, որտեղ չկան աշխատողներ, զրուցարան-տաղավարներ, որ ծածկոցները փռենք գետնին ու հանգիստ նստենք։ Հասանք տեղ։

Հենց առաջին հայացքից հիասթափվեցի։ Նախ սկսենք նրանից, որ ամենուր աղբ էր, ծխախոտի մնացորդներ, մանղալ, իսկ մեջը մոխիր։ Մի կերպ քիչ թե շատ մաքուր տեղ գտանք։ Տոպրակ փռեցինք խոտերի մեջ, «սեղան» գցեցինք, նստեցինք ծածկոցների վրա, խոսեցինք, կերանք-խմեցինք։ 3 ժամն աննկատ անցավ։

Ամենասկզբից բոլորին խնդրեցի, որ աղբ չգցեն խոտերի մեջ, դրա համար հատուկ մեծ տոպրակ էի բերել։ Ես ինքս ստուգեցի, որ ոչինչ չմնա։ Շատ էի ափսոսում բնությունը։ Մինչ հանգստանում էինք, ամբողջ ժամանակ միայն մի բանի մասին էի մտածում․ թե ինչպես կարելի է կեղտոտել այս հրաշք վայրը, մի՞թե դժվար է մինչ աղբամանը հասնելը։

Երբ արդեն պատրաստվում էինք գնալ, նկատեցի, որ աղբի տոպրակը չկա։ Հետաքրքրվեցի, թե ով ու ուր է դրել այն։ Մայրիկս թափահարեց ձեռքն ու ասաց, որ արդեն գցել են․ —Ու՞ր եք գցել, —բարկացած հարցրեցի։ —Այն կողմ, ձորի կողմը։ Բոլորն է այնտեղ են գցում։ Ես ինձ մի կերպ զսպեցի, որ չգոռամ մորս վրա։ Ձորից ուղղակի հնարավոր չէ հանել աղբը։


Ու ես հասկացա մի բան, որ մարդիկ արժանի են նրան, ինչ ապրելակերպ որ վարում են։ Նրանք արժանի են հին ասֆալտի, անլույս փողոցների, կեղտոտ շքամուտքերի, վատ կառավարության, ցածր աշխատավարձի ու թոշակի։ Եթե մարդիկ թքած ունեն իրենք իրենց վրա, ինչու՞ պիտի պետությունը հոգ տանի նրանց մասին։ Եթե մարդն ինքն իրեն չի հարգում, ո՞վ պիտի անի դա։

Պետությունը դրսում ու բնության գրկում աղբ չի թափում, չի կոտրում ճոճանակները, երկրի նախագահը չի գողանում վերելակի լամպը, չի այրում աղբամանները։ Քաղաքացիներ ջան, դուք ինքներդ եք ձեզ համար դժոխք ստեղծել, ինքներդ էլ ապրեք նման պայմաններում ու ձեր հանդեպ այլ վերաբերմունք մի ակնկալեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *