Առաջվա Շուշանից բան չի մնացել, տեսեք՝ ոնցա մեծացել մայրանալուց հետո

Շոու բիզնես

Շուշան Թովմասյանը սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, այնուհետև Ա. Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ 2010 թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին։ 2012 թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2011-2013 թթ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, 2013-15 թթ.` «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում Անուշիկ կերպարով։

2015 թ. «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ։ 2016-2017թթ. Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում Անիի կերպարով։ 2017 թ. նկարահանվել է նաև «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում։ Այնուհետև նկարահանվել է «Երևի» հեռուստասերիալում մարմնավորելով Եվայի կերպարը, հետո նկարահանվեց «Ձյունանուշ» ամանորյա մանկական ֆիլմում, իսկ 2020 թ. նկարահանվել է «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, որտեղ ներկայացել է Սոնայի կերպարում գլխավոր հերոսուհի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.