Անանուն գրառում Կանանց Անկյուն խմբում. «Ուրեմն աղջիկներ ջան, ինձ մոտ ա խտորոշվել է քովիդ, բավական ծանր եմ տանում, կես ժամը մեկ ջերմություն եմ չափում ու սա տուրացիաս եմ չափում գործիքով (սա տուրացիայի գործիքը՝ մատը դնում ես մեջը, թոքերի ու սրտիդ աշխատանքն է ցույց տալիս, շատ կարևոր բան է քովիդի համար): հիմա կհասկանաք ինչու էդքան մանրացա..
Ուրեմն, բժիշկս, որը նաև քեռիս է, եկել է ինձ այցի ու հարցեր է տալիս, էս անտերի պատճառով ես էլ սաղ բառերը խառնել եմ իրար.. Պատմում եմ բժշկիս. «Առավոտ մաս տուրբացիա արեցի, թոքերս ելավ 94, սիրտս ավելի արագացավ՝ 143″: Քեռիս ապշած դեմքիս է նայում ու հարցնում զարմացած, հնարավորություն տալով ուղղելու խոսքս, ասում է՝ ի՞նչ արեցիր, Կրկնում եմ նույն ոգևորությամբ.»մաս տուրբացիա արեցի…» Ասում է. «Բա ամուսինդ ու՞ր էր այ բալամ»։
— Կողքս էր, մատիս էր նայում։ -ինչու՞։ — որ ասի, երբ հանեմ մատս մեջից:
Ու էդ պահին աչքս ընկավ նաև մամայիս, խեղճիս մազերը ց ցվել են, աչքերը խո ժոռվել են, ես էլ անկեղծ ուզում եմ հասկանալ, թե ինչ եմ սխալ ասում։ Քեռիս իրեն կիսակորցրած փորձում է հասկանալ.
— այ բալամ, բա ինչու՞ ենք քեզ ամուսնացրել, որ մարդդ էլ խելոք նստի կողքդ մի հատ էլ մատիդ նայի… Էստեղ արդեն ես եմ շփոթվում. — Բա ի՞նչ պիտի անի, հո իրա մատը չպիտի՞ մտցնի
Սենյակի մյուս ծայրում կանգնած է ամուսինս ու ծիծաղից փորը բռնել կանգնել է, մոտեցավ, սա տուրացիան տվեց ու ասեց հատուկ ինձ՝ սա տուրացիա։ Ես — հա ի՞նչ, բա ես ինչ էի ասում ո՞ր: