Աստված կանչում է բոլոր կենդանի էակներին և ասում.. հրաշալի առակ կյանքի մասին, որ արժե կարդալ

Հետաքրքիր

Այս առակը երկար տարիների պատմություն ունի, սակայն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը, իսկ դա վկայում է այն մասին, որ մարդու կյանքն այնքան էլ չի փոխվել վերջին հարյուրամյակների ընթացքում։ Աստված հավաքում է բոլոր կենդանի էակներին և որոշում բաշխել յուրաքանչյուրին իր ապրելու երկարությունը։ Առաջին հերթին իր մոտ է կանչում մարդուն․

—Դու մարդ ես, խոշոր էակ ես, այնպես որ քեզ 20 տարի եմ տալիս։ —Քիչ է․․․ -մտածում է մարդը, բայց չի վիճում Աստծո հետ և մի կողմ է անցնում։

Հետո մոտենում է ձին․ —Ձի, վերցրու, քեզ 40 տարվա կյանք եմ նշանակում, մեծ կենդանի ես, երկար էլ ապրիր։ —Խնդրում եմ, խղճա ինձ։ 40 տարի պարանոցիս ու մեջքիս ինչպես եմ այդքան ծանրություն կրելու։ Ինձ 20-ը բավական է․․․ Մնացածը մարդուն տուր։

Աստված համաձայնվում է և իր մոտ կանչում կովին։ 40 տարի էլ առաջարկում է կովին, սակայն վերջինս հրաժարվում է․ —Աստված ջան, չեմ ուզում։ Ես ինչպես 40 տարի դիմանամ ինձ կթելուն։ 20-ը հերիք է, մնացած տարիները թող իմ փոխարեն մարդը ապրի։

Աստված համաձայնվում է և հաջորդիվ իր մոտ է կանչում շանը։ —Շուն, 30 տարի կապրես։ —Աստված իմ, գթա ինձ։ Ինչի՞ս է պետք 30 տարի կապված նստել դռան մոտ ու հաչալ, մեկ էլ ոսկորներ կրծել։ Տուր ինձ 15, 15-ն էլ մարդուն թող լինի։

Իսկ Աստված ի՞նչ։ Համաձայնվեց, հետո էլ կանչեց կատվին, ով իրեն առաջարկված 20 տարուց 10-ը տվեց մարդուն՝ չցանկանալով այդքան ժամանակ ապրել ու մուկ բռնել։

Այդ ժամանակվանից էլ մարդ այսպես է ապրում․․․ Սկզբում 20 տարի ապրում է անհոգ ու ուրախ։ Հետո գալիս են ձիու տարիները, երբ մարդ աշխատում է, իր մեջքին կրում ծանր բեռը՝ աշխատանք, տուն, ընտանիք․․․ Հաջորդ 20 տարիները, որոնք կովն էր նվիրել, ապրում է հանուն երեխաների, թոռների, ովքեր «կթում ու կթում են»՝ պահանջելով տուն, մեքենա, գումար․․․ Հետո շան տված 15 տարիներն են, երբ մարդ նստում է տանը, հսկում այն, փոքր երեխաներին հետևում, երբեմն դուրս գնում։ Իսկ երբ գալիս են կատվի տարիները, կախված է նրանից՝ թե որքանով բախտը կբերի․ կամ կշոյեն գլուխը, կամ էլ դուրս կգցեն․․․

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *