«Աստված ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս..» Էդգար Իգիթյանն ու իր սիրելին շուտով ծնողներ կդառնան

Շոու բիզնես

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի Էդգար Իգիթյանն ու իր սիրելինն՝ Լուսինեն շուտով ծնողներ կդառնան։ Այս մասին հանդիսատեսին նրանք տեղեկացրել են իրենց Ինստագրամյան սթորիներում և հրապարակումներում։ Էդգարը լուսանկար է հրապարակել և գրառում կատարել. «Աստված ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին: Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը»:

Նշենք, որ Էդգարն ու Լուսինեն մասնագիտությամբ ֆիթնես-մարզիչներ են

Հիշեցնենք՝Էդգարն ու Լուսինեն պսակադրվել են 2018 թվականի սեպտեմբերի 18-ի՝ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Զույգը պսակադրվել է Էդգարի մանկության ընկերոջ` Հայկ Արզումանյանի քավորությամբ: Վերջինս դիզայներ Արփինե Կոշտոյանի ամուսինն է: Նրանք իրենց միությունը հարազատների եւ գործընկերների հետ նշելու համար ընտրել էին ֆուրշետի տարբերակը եկեղեցու բակում, որից հետո մեկնել էին մեղրամսի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *