Արցախում զո հվել է նաև «Ամենախելացին» հեռուստահաղորդումից հայտնի Մայիս Հովսեփյանը

Նորություն

Խոնարհում հիշատակիդ առաջ, հերոս Այս լուսավոր տղան Մայիս Հովսեփյանն է: Հեռուստադիտողը նրան հիշում է «Ամենախելացին» հեռուստահաղորդումից, որտեղ շնորհաշատ պատանին զարմացնում էր իր հարուստ գիտելիքներով, բոլոր բնագավառների վերաբերյալ հարցերին իր սպառիչ ու համընդգրկուն պատասխաններով:

Եվ ես նրա մեջ տեսնում էի ապագայում հայ մտավոր ներուժը համախմբող լիդերի: Նա ասես գիտության համար էր ծնվել: Մայիս Հովսեփյանն արդեն զինվոր էր: Սեպտեմբերի 27-ից եղել է պատ երազմի ամենաթեժ կետերում: Զո հվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջաբրաիլում:

Հիմա անմահների գնդի շարքում ես, մեր բոլորի հերոս: Քո ու բոլոր տղաների անունը վառ պիտի մնա պատմության էջերում:

Խոնարհում հիշատակիդ առաջ: Ցա վակցում եմ մեր հերոսի հարազատներին ու մեզ ամենքիս:

Հասմիկ Պողոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *