Բամբակի պես թեթև ու փափուկ բուլկի՝ ընդամենը 15 րոպեում․․ օգտակար ու մատչելի թխվածք

Հետաքրքիր

Ժամանակակից կանայք շատ հաճախ ժամանակ չեն ունենում տնական թխվածքներ պատրաստելու համար։ Սակայն մեր առաջարկած բաղադրատոմսը թույլ կտա քիչ ժամանակ ծախսելով՝ ուրախացնել ձեր ընտանիքի անդամներին։

Օդային ու համեղ բուլկիները պատրաստվում են հաշված րոպեների ընթացքում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթնաշոռ՝ 250գ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 5ճ․գ․
  • աղ՝ 1 պտղունձ
  • վանիլին
  • փխրեցուցիչ՝ 12գ
  • ալյուր՝ 250գ
  • կաթ՝ 2ճ․գ․

Խառնել ձուն և շաքարավազը, վանիլինն ու աղը։ Միացնել կաթնաշոռի հետ։ Ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ միասին, փափուկ խմոր հունցել։ Այն պիտի թեթևակի կպնի ձեռքերին։ Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել։

Ձեռքերը թրջել սառը ջրով և խմորից բուլկիներ ձևավորել։ Դնել տապակի մեջ։ Տաքացնել ջեռոցը, մեջն ուղարկել տապակը և թխել 12 րոպե՝ 190 ջերմաստիճանի ներքո։

12 րոպե անց բուլկիներին կաթ քսել խոհանոցային վրձինով, մի քիչ շաքարավազ ցանել և նորից ուղարկել ջեռոցը՝ այս անգամ 3-5 րոպեով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.