Բարի գալուստ ձմեռ.. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում են ուժեղ տեղումներ

Նորություն

Մայրաքաղաքում այսօր և ապրիլի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-ին և 11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ։ Մարզերում այսօր, ապրիլի 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-ին, 11-ին, 13-14-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ:


Երևան քաղաքում՝ Ապրիլի 09-ի և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 09-ին, 12-ին՝ կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 10-11-ին, 13-14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.