Գայանե Ասլամազյանը կոչով դիմել է ողջ հայ ժողովրդին

Շոու բիզնես

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրառում է կատարել՝ ապրիլյան պատ երազմից հետո արված լուսանկար հրապարակելով։ Նա վստահություն է հայտնել՝ մի օր արդարությունը կհաստատվի։ «Այս լուսանկարը արվել է Ապրիլյան պատ երազմի ավարտից հետո՝ ապրիլի 9-ին, Արցախից տուն վերադառնալիս: Շատ խառը զգացողություն ունեի: Թեպետ Ստեփանակերտում էի այդ օրերին, սահմանին մոտ չեմ եղել, բայց շատ բան տեսա, շատ բան հասկացա եւ վերարժեւորեցի շատ բան:

Տխուր էի դա ժան իրականության պատճառով, ուրախ էի, որ ավարտվեց պատերազմը, փոթորկված էր հոգիս, բայց հանգիստ էի: Հանգիստ էի, որովհետեւ գիտեի, որ երկիրս պաշտպանված է, սահմանները՝ ապահով, եւ այլեւս ոչ մի վտա նգ չկա: Ես երբեւէ չեմ պատկերացրել, որ երկրի ներսում թ շնամի ունենք շատ ավելի վտա նգավոր, քան պատմական թ շնամին: Տասնյակ տարիներ թո ւնավորել հայի միտքը, թաքնվել ազնիվ պայքարի քողի տակ, ստել ու պառակտել է եւ այսօր հասել իր բուն նպատակին:

Հանձնել մեր եկիրը թ շնամուն, վերացրել լույս սերունդ, հիմնահատակ քանդել երկրի բոլոր ինստիտուտները, կոտրել հայի ոգին ու ողնաշարը եւ անամ ոթաբար շարունակում է իր գործը իր պես փտած գաղափարների տեր 88 եւ ավել Հայաստանում ծնված, բայց թուրքի գենը լավ պահպանած համախոհների հետ միասին: Ողջ ընթացքում, քանի ես եւ գործընկերներս գտնվում էինք Ստեփանակերտում, նաեւ դրանից հետո մեզ քարկո ծում էին: Չէի հասկանում՝ ինչու եւ ովքեր էին դա անում:

Որովհետեւ քանի նրանք տանը նստած համացանցում ցեխ էին շփում մեզ վրա, մենք ամեն առավոտ եթեր էինք մտնում Ստեփանակերտից, իսկ հետո նկարահանումներ անում: Իսկ նրանք, տանը նստած, մեզ քարկ ոծում էին: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկրում կան հայկական անձնագրերով եւ ազգանուններով անհայրենիքներ: Երբեւէ չեմ պատկերացրել, որ ուս ուսի աշխատել եմ, հաց եմ կիսել եւ ապրել եմ մի քաղաքում ու երկրում նման մարդակերպերի հետ: Չեք հաղթելու Իրական հայի ոգին անկոտրում է Անջնջելի է մեր մեծերի դաստիարակություն

Ես չգիտեմ՝ ձեր ընտանիքները ինչ պատմություն ունեն, բայց իմ մեծ պապը պայ քարել է մեր ազգը կոտ որած թուրքի դեմ: Թեեւ երբեւէ ագր եսիայի ոչ մի ձեւ չեմ ընկալում, բայց իմ երկրի ներսում բարքերը չեն փոխվելու, եւ երկրի դարպասները թուրքի առջեւ բացողները պիտի դատարանում պատասխան տան իրենց արարքների համար: Մի օր արդարությունը կհաստատվի, եւ սրտաբաց ժպիտն ու լիաթոք ծիծաղը նորից կվերադառնան ամեն հայի տուն: Ես հավատում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *