Դավիթ Տոնոյանը այսքան ժամանակ անց մանրամասներ է ներկայացնում պարտության պատճառներից

Նորություն

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսին՝ անդրադառնալով պատ երազմից առաջ իր հայտարարություններին, պատ երազմի ընթացքին ու պարտության պատճառներին։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ 2020թ. հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ «այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլեւ Թուրքիան: Հետեւաբար՝ այդ պետությունների համահավաք ռա զմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատ երազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումն Անվտանգության խորհրդի այդ նիստում: -Նիստում զեկուցվել է ՊՆ եւ ԳՇ համակարգված եւ համաձայնեցված մոտեցումը։

Այդ դեպքում որքանո՞վ եք համարժեք համարում Տավուշում հուլիսյան մարտերի PR-արշավը, որը չէր կարող հավելյալ անհանգստություն չպատճառել Ադրբեջանին եւ Թուրքիային: -Ձեր նշած «PR-կամպանիան» ու Ադրբեջանին եւ Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին։ Ռա զմական նպատակների հասնելու տեսանկյունից ԶՈՒ գործողությունները եղել են գրեթե անթերի: Բայց մեզ համար անսպասելի էր Ալիեւի եւ ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները՝ Հայաստանին պատժելու վերաբերյալ՝ «տարածաշրջանային իրողություններին չտիրապետելու եւ իրավիճակը ապակայունացնելու» համար։

Օնիկ Գասպարյանը նաեւ ասել է, որ պատ երազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատ երազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը: -Պաշտպանության նախարարությունը եւ Զի նված ուժերը անկեղծ եւ անձնազո հաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ։

Կան բազմաթիվ հրապարակումներ եւ վկայություններ այն մասին , որ Պաշտպանության բանակում տիրել է խառնաշփոթ իրավիճակ, ռա զմական գործողությունների պլանավորմանը մասնակցել են մարդիկ, որոնք չեն ունեցել նման լիազորություններ: Ինչպե՞ս կարող էր նման իրավիճակ ստեղծվել: — Համոզված եմ, որ ներքաղաքական իրավիճակի կայունացման պայմաններում քննություն կիրականացվի ու նմանատիպ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն։

Ո՞րն եք համարում Ձեր անձնական ամենամեծ բացթողումը այս պատ երազմի ընթացքում: -Չկարողացա հաղթահարել պատ երազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատ երազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռա զմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր: Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը:

Ամբողջական հարցազրույցը՝ «Մեդիամաքսում»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *