ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
Ժաննա Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծիգ պհ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։
Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է Հ Հ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։
2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկո ւսակցական է: Ժաննա Անդրեասյանը Հ1-ի լրատվական ծրագրի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է: