Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Շուշաննա Թովմասյանի գեղեցկուհի մայրիկը.. ասես քույրեր լինեն

Հետաքրքիր

Շուշաննա Թովմասյանը հայ դերասանուհի, հաղորդավարուհի է, ով ծնվել է 1992 թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում։ Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011 թ.` Ա. Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ Ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին։

Բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում Անուշիկ կերպարով։ «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ։

Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում Անիի կերպարով։ Նկարահանվել է նաև «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում։ Այնուհետև նկարահանվել է «Երևի» հեռուստասերիալում մարմնավորելով Եվայի կերպարը, հետո նկարահանվեց «Ձյունանուշ» ամանորյա մանկական ֆիլմում, իսկ 2020 թ. նկարահանվել է «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, որտեղ ներկայացել է Սոնայի կերպարում գլխավոր հերոսուհի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *