Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է դերասանուհի Անի Քոչարյանի ամուսինը

Շոու բիզնես

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհու համար իր բոլոր տարեդարձերն էլ յուրովի հիշարժան են.«Ոչ մի անգամ ոչ ոքի հատուկ չեմ հրավիրել խնջույքի: Իմ ընկերները լավ գիտեն ծննդյանս օրն ու անպայման գալիս են: Այժմ թատրոնի խաղընկերներիս հետ նշում եմ, երեկոն դեռ չգիտեմ՝ ինչպես կանցնի. ամուսինս ու տղաս են խոստացել»: Վերջին տարիներին Անին տոնական տորթի մոմերը փչելիս միեւնույն ցանկությունն է մտապահում. «Իմ երազանքը գաղտնիք չէ. ինչպես բոլորը, ես էլ ուզում եմ ապրել խաղաղ ու ապահով երկրում»:

Անի Քոչարյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներից մասնակցել է բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղացել էպիզոդիկ դերեր:

Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Այդ տարիներին խաղացել է Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում` կերտելով Նազիկի դերը: Խաղացել է նաև հետևյալ ներկայացումներում` Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Նիցա Կիցա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Երիտասարդ կին), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Հարևաններ», «Երեք կյանք» և այլն:

Անի Քոչարյանը ներկայումս ոչ մի հեռուստասերիալում չի նկարահանվում, վերջերս ավարտվեց «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեց նա բացասական դեր էր կերտել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *