Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ գե րիների իրական թիվը․ Պարզվում է․․Դավիթ Շահնազարյան

Նորություն

168.am-ը գրում է «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գե րիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը: «Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների ցուցակը, գե րիների տեղը միասին»,- ասաց նա:Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց կատարած հան ցագոր ծությունը:

«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռա զմագերիների թվի մասին է, որը, չգի-տես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռա զմագե րի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք:

Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռա զմագե րի և 64 «ա հաբե կիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չա-փազանց կարևոր են,և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հան ցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:

Ըստ Ա Ա Ծ նախկին տնօրենի՝ տարբեր գնահատականներով՝ զո հերի թիվը 6000-ից ավելի է: Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարության փաստին, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գե րի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գե րու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:

«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առ ևանգ վել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, որ պահանջում է իշխանություններից հրապարակել անհետ կո րածների և գե րիների միասնական ցուցակը:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *