Ես թեյի հրավիրեցի ամուսնուս սիրուհուն և մեկ ամիս անց նրանք բաժանվեցին.. ահա, թե ինչ ասացի ես նրան

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Ես ու ամուսինս ամուսնացած ենք ավելի քան 35 տարի: Այս տարիների ընթացքում ես հասցրել եմ լավ ճանաչել նրան։ Նա բացում է բերանը, իսկ ես արդեն գիտեմ, թե ինչ է ասելու։ Վեչջեչս սկսեցի նկատել, որ նա իրեն տարօրինակ է պահում և գլխի ընկա, որ նա սիրուհի ունի։ Ես նրան, անկեղծ ասած չեմ մեղադրում սիրուհի ունենալու համար: Ամուսինս այնքան էլ վարպետորեն չի ստում և ինձ համար դժվար չէր գլխի ընկնել, որ նրա կյանքում ուրիշ կին կա։ Բայց ես ցանկություն չունեի քանդել ընտանիքս։ Կիրակի օրը, երբ ամուսինս գնաց ձկնորսության, ես ինձ մոտ հրավիրեցի նրան։ Սկզբում նա վախեցավ, բայց ես հանգստացրի, ասելով, որ ուզում եմ պարզապես խոսել նրա հետ։ Նա եկավ։ Իսկսպես գեղեցիկ էր, բարձրահասակ ու խնամված, ես ակնհայտորեն զիջում էի նրան, բայց դա ինձ բոլորովին չէր անհանգստացնում: Ես ներս թողեցի Յուլյային (այդպես էր նրա անունը), և մենք գնացինք խոհանոց: Ես թեյ լցրեցի։

— Յուլենկա, — սկսեցի ես, — մի վախեցեք, բայց ես թույլ չեմ տա, որ դուք քանդեք իմ ընտանիքը:

— Բայց Գրիշան ասաց, որ կամուսնանա ինձ հետ:

— Սիրելիս, ահա դու երիտասարդ ես, 30 տարեկան ես, իսկ նա արդեն 50 տարեկան է: 5 տարի անց նա կսկսի հաճախակի գնալ բժիշկների մոտ, ևս 5-ից հետո կդառնա նրանց մշտական ​​հյուրը, և չի բացառվում, որ լուրջ հիվանդություն ձեռք կբերի։ Դու ստիպված ես լինելու դառնալ նրա դայակը։ Պատրա՞ստ ես դրան:

— Ես այդ մասին չէի մտածել:

— Մտածիր այդ մասին, հավանաբար դու ուզում ես երեխա ունենալ, իսկ նա՞: Նա արդեն ունի երեք մեծահասակ երեխա, և ես կասկածում եմ, որ այս տարիքում ամուսինս կցանկանա կրկին անցնել դրա միջով: Մտածիր ասածներիս մասին։

Պարզվեց Յուլյան լավ աղջիկ է, մենք խոսեցինք և հասկացանք միմյանց: Ամուսինս այդպես էլ չիմացավ նրա այցի մասին, բայց մեկ ամիս անց նրանք բաժանվեցին։

Ի՞նչ կանեիք դուք իմ փոխարեն։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *