«Ես հեռանում եմ մեծ քաղաքականությունից». քիչ առաջ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել

Նորություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել:

Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ (Կ) Մանրամասն՝ այսօրվա համարում։ Նյութի վերջում գրված է (Կ) տառը: Սա հավանաբար նշանակում է, որ այն ընդամենը կատակ է: Այսօր ապրիլի 1-ն է՝ Ծիծաղի օրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *