Երբ կինը մա հացավ, նա տնկեց 6000 կաղնու ծառ: Եվ հիմա, 20 տարի անց հայտնի է դառնում, թե ինչու է դա արել տղամարդը … Սա սեր է: Սա սիրո մի գեղեցիկ ու հուզիչ պատմություն է։Ի հիշատակ իր հան գուցյալ կնոջ, որին Ուինսթոն Հովեսը շատ էր սիրում, կարելի է ասել, սիրում էր իր կյանքից առավել, տղամարդը որոշեց անել անհավանական մի բան:
1962-ին կնքվեց մի ամուսնություն, որը կարելի է բացառիկ համարել։ Նման ամուր ու երջանիկ միություն շատ քիչ է պատահում։ Շատերն են երազում ունենալ գեղեցիկ սեր, այդքան սիրված լինել ու այդպես սիրել, բայց ավաղ, ոչ բոլորին է դա հասանելի։ Այդ զույգը դարձել էր ողջ թաղամասի հիացմունքի առարկան, բոլորը զարմանում էին, թե ինչպես է հնարավոր առանց ընդհանրապես վեճերի ապրել։
Բայց, ցավոք, Ուինսթոնի կինը հանկարծամա հ եղավ: Տղամարդը վ շտից կորցրել էր իրեն։ Շրջապատի մարդկանց թվում էր, որ նա չի դիմանա և ինքնաս պան կլինի։ Բայց նա իր վի շտը հաղթահարելու համար որոշեց մոտ 6000 կաղնու ծառ տնկել իր սեփականությունը հանդիսացող առանձին հողակտորի վրա: Ժամանակն անցնում էր, ծառերը աճում էին: Եվ 20 տարի անց մի հրաշալի տեսարան բացվեց։ «Սիրո կաղնուտը» տարեցտարի ավելի ու ավելի էր փարթամանում։
Ոչ ոք նույնիսկ չէր կասկածում, որ այդպիսի գեղեցկություն կարող է ստացվել: Շատ-շատերը օդապարիկով օդ էին բարձրանում այդ հրաշք գեղեցկությունը տեսնելու համար: