«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է»․ Հոգեբան Կարլ Յունգի 20 մտքերը

Հետաքրքիր

Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է․․ Հոգեբան Կարլ Գուստավ Յունգին՝ Ֆրեյդի աշակերտին և խորքային հոգեբանության ուղղություններից մեկի հիմնադրին, կարելի է համարել դրական հոգեբան և փիլիսոփա: Նույնիսկ ցանկացած անհաջողության մեջ, լինի դա նև րոզ թե ընկ ճախտ, նա տեսնում էր ինքն իրեն ճանաչելու համար ազդակ կամ իր աշխարհայացքը ընդլայնելու տարբերակ: Եվ այսպես՝ Կարլ Յունգի 20 մտքերը, որոնք ձեզ կօգնեն ընդլայնել աշխարհայացքը։

1. Այն, ինչ ձեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքնաճանաչման: 2. Եթե դուք օժտված մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ: 3. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես կբուժեմ նրան:

4. Մենք ձգտում ենք դեպի անցյալ, դեպի մեր ծնողները, մեր երեխաները, դեպի ապագա, որը մենք երբեք չենք տեսնելու, բայց որի մասին մենք ուզում ենք հոգ տանել: 5. Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է:

6. Դեպ րեսիան նման է սև զգեստ հագած կնոջ: Եթե նա եկել է, մի հեռացրու նրան, այլ հրավիրիր սեղանի մոտ՝ որպես հյուրի, և լսիր այն, ինչ նա պատրաստվում է ասել: 7. Լինում է այնպես, որ ձեռքերն են լուծում այն հանելուկը, որի դեմ ինտելեկտն անզոր է:

8. Երազը փոքր, սակայն լավ թաքցրած դուռ է, որը տանում է դեպի այն սկզբնական տիեզերական գիշերը, որը դեռ մինչև գիտակցության ի հայտ գալը հոգին էր: 9. Ով չի անցել սեփական կր քերի քավարանի միջով, նա չի հաղթահարել դրանք մինչև վերջ:

10. Ձեր հայացքը պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ դուք կկարողանաք նայել սեփական հոգու խորքը: 11. Ես այն չեմ, ինչ ինձ հետ եղել է, այլ այն, թե ինչ էի որոշել դառնալ:

12. Մենք կարող ենք մտածել, որ ամբողջովին վերահսկում ենք ինքներս մեզ, սակայն մեր ընկերը մեր մասին առանց դժվարության այնպիսի բաներ կարող է պատմել, որոնց մասին մենք չնչին պատկերացում իսկ չունենք: 13. «Կախարդական» բառը պարզապես «հոգեբանական» բառի մյուս անվանումն ու նշանակությունն է:

14. Մեր անձը մեզ շրջապատող աշխարհի մի մասն է, և նրա գաղտնիքը նույնպես անսահման է: 15. Երկու անհատականությունների հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի կապի: Եթե կա թեկուզ փոքր ռեակցիա, փոփոխվում են 2 նյութերն էլ:

16. Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է։  17. Դուք ավելի պարզ կտեսնեք, եթե սեփական սրտի մեջ նայեք: Ով դուրս է նայում, տեսնում է սոսկ երազներ, իսկ ով ինքն իր մեջ է նայում, արթնանում է:

18. Միայնությունը պայմանավորված է ոչ թե շուրջբոլորը մարդկանց բացակայությամբ, այլ մարդկանց հետ ըստ քեզ, էականի մասին խոսելու անհնարինությամբ կամ քո տեսլականների՝ այլոց կողմից չընդունվելով: 19. Մի պահիր նրան, ով քեզնից հեռանում է: Հակառակ դեպքում չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.