Երեկվանից հազիվ եմ ինձ զսպում.. ինչ գրառում է կատարել Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը

Նորություն

Երեկվանից հազիվ եմ ինձ զսպում, որ հանկարծ ավել բան չգրեմ՝ տեսնելով թէ ինչ ստորաբար են վարվել մեր զինվորների մասունքների հետ: Կր քերս ինձնից առաջ են ընկնում: Բայց ամեն չարություն իր հատուցումը կստանա: Քրիստոնյա եղբայրներ ու քույրեր: Մեր գործն Աստծո հետ է: Աղոթքը զորավոր բան է: Հավատքով ասված աղոթքը լեռներ է շարժում, հիվանդներ է բուժում, կույրի աչքերն է բացում, կաղին է քայլեցնում, մա հացած մարդուն է կենդանացնում:

Մենք գործ ունենք անելու: Անհավատ ու կասկածամիտ մարդը սա չի հասկանա: Բայց մենք կարևոր գործ ունենք անելու: Խնդրում եմ, սեփական անձն ուրացած, աղոթեք մեր հայրենիքի համար, որպեսզի Աստված մեր երկիրը չմատնի թ շնամիների ձեռքը: Ես հավատում եմ, որ չի մատնի, եթե մենք հավատարիմ լինենք Քրիստոսին: Ազնիվ լինեմ ձեզ հետ: Եթե դուք ԱՆՄՆԱՑՈՐԴ չէք նվիրում ձեր կյանքը Քրիստոսին, ապա ձեր աղոթքները ուժ չեն ունենա:

Հիմա (և միշտ) սեփական անձն ուրանալու ժամանակն է: Սա մեր սերնդի կոչումն է: Թող ամաչի ձեր սիրտը ձեր մե ղքերի համար (Ղևտ. 26:41) ու անմնացորդ Քրիստոսին նվիրված, հավատքով աղոթեք մեր հայերնիքի համար: Որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսը բուժի, ապաքինի ու վերանորոգի մեր հեթանոս սրտերը:

Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.