Երկիրը «ձեռից գնում է», իսկ այդ ընթացքում ոմանք ինքնամոռաց ընտրության « տասովկա» են անում.. Շարմազանով

Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ոմանք Հայաստանն են թուրքին հանձնում ու պահանջատիրությունից հրաժարվում, իսկ «քաղաքական » որոշ ուժեր գլուխ են գովում,որ ընտրություններում հաղթելու են։ Երկիրը «ձեռից գնում է», իսկ այդ ընթացքում ոմանք ինքնամոռաց ընտրության « տասովկա» են անում։

Գլխավոր նպատակը պետք է լինի կապիտուլյանտների հեռացման օրակարգը, այլ ոչ թե ընտրություններում մի քանի մանդատ «ավել կամ պակաս ունենալը»։

Իսկ այնուհետև նա գրել է. «Հանրապետականն ամենամեծ արտախորհրդարանական ուժն է։ Հանրապետականն ազգային -պահպանողական արժեքների ջատագով է։ Հանրապետականն ընդդիմադիր ամենակայացած ուժերից մեկն է։ Հանրապետականն ունի կուռ եւ բյուրեղացած քաղաքական թիմ։

Հանրապետականը կապիտուլյանտի դեմ պայքարում է առանց հովհարային անջատումների։ Հանրապետականն ունի տասնյակ հազարավոր համախոհներ,ինչն ապացուցվեց նույնիսկ 2018-ի ընտրություններում։

Հանրապետականն ունի հզոր լիդերներ,կայացած միջին սերունդ ու պայքարող ու պայծառ երիտասարդություն։ Հետեւաբար,իմ համոզմամբ, Հանրապետականը չի կարող լինել որեւէ այլ « ուժի» համար «ձայն ապահովող »։ Հանրապետականը պայքարել ու պետք է պարքարի կապիտիւլյանտին հեռացնելու եւ ազգային պետություն վերակերտելու համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *