Զատիկի ամենահամեղ ու իդեալական կուլիչի բաղադրատոմսը. կստացվի անգամ եթե կիլոմետրով հեռու եք խոհանոցից

Խոհանոց

Ինչպես պատրաստել շատ համեղ և Զատիկի համար նախատեսված կուլիչ: Բաղադրությունը. 1. Ալյուր – 1կգ 2. Կաթ – 1.5 բաժակ 3. Ձու – 6 հատ 4. Կարագ կամ մարգարին – 300գ 5. Շաքարավազ – 1.5-2 բաժակ 6. Հեղուկ խմորիչ – 40-50գ 7. Աղ – 3/4 թ/գ 8. Չամիչ – 50գ 9. Ծիրանաչիր – 50գ 10. Նուշ կամ յուրաքանչյուր այլ տեսակի ընկույզ – 50գ 11. Վանիլին – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը.

1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում: Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը:

Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ: Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը: Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *