Զատիկի հավկիթը սոխի կեղևով ներկելու ամենաճիշտ ձևը. սա հաստատ ձեզ պետք կգա

Հետաքրքիր

Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:

Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ: Ահա թե ինչ ենք օգտագործելու. 1կգ սոխ 1թ.գ քացախ 5գ աղ 2լ ջուր համեմ՝ զարդարելու համար ձեթ կապրոնե զուգագուլպա Հավկիթների ներկման եղանակը. Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել: Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին:

Եփել մոտ կես ժամ: Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե: Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին: Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:

Աղբյուրը

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *