Զույգը ցանկանում էր որդեգրել մի տղայի, բայց հետո նրանք հանդիպեցին նրա եղբայրներին ու քույրերին և փոխեցին իրենց կարծիքը..

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Զույգը ցանկանում էր որդեգրել մեկ տղայի, բայց հետո նրանք հանդիպեցին նրա եղբայրներին ու քույրերին և փոխեցին իրենց կարծիքը: Կլաուդիոն և Մարիելա Ռժեպեսկիները տարիներ շարունակ սպասում էին թույլտվությանը, որպեսզի կարողանան երեխա որդեգրել: Նրանք ամուսնացել էին երիտասարդ տարիքում և երազում էին երեխաներ ունենալ, բայց տարիներն անցնում էին, ու այդպես էլ ցանկալի ժառանգը կամ ժառանգորդուհին նրանց ընտանիքում չէին հայտնվում։

Եվ ահա եկել էր այն բաղձալի պահը, երբ նրանք ծնող կդառնային։ Կլաուդիոն և Մարիելան սկսեցին նախապատրաստվել որդեգրմանը: Բայց հետո իմացան, որ տղան ունի երկու եղբայր և երկու քույր: Երեխաները մանկուց մնացել էին առանց ծնողների և սովորել էին հոգ տանել միմյանց մասին:

Խուլիոն չէր պատկերացնում իր կյանքը առանց փոքրիկ քույրերի: Նա նրանց եղբայրն էր և նրանց ասպետը, նրանց ապավենը: Կլաուդիոն և Մարիելան որոշեցին, որ չեն կարող իրարից բաժանել երեխաներին։ Եվ որոշում կայացրին, նրանք որոշեցին որդեգրել բոլորին։ Այժմ նրանք մեծ և շատ երջանիկ ընտանիք են, ունեն երեք որդի և երկու դուստր։ Կլաուդիոն և Մարիելան հպարտանում են իրենց երեխաներով:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *