Զո ւշացում ՀՀ բոլոր քաղաքացիներին. այսօր և վաղը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում.. ինչ է դա նշանակում

Նորություն

Ուշադրություն. Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևանում այսօր ցերեկը, մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։
Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *