Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանն ապատեղեկատվություն է անվանել հայկական շախմատի առաջատարի մասին վերջին լուրերը: «Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:
Հ.Գ. Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ համակարգիչ: Ցա վում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է ազգի նվիրյալներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Այվազյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արոնյանը մտածում է Հայաստանի հավաքականից ԱՄՆ-ի ընտրանի տեղափոխվելու մասին: Նա իբր դժգոհ է, որ իրեն չեն տրամադրել գերհզոր համակարգիչ, որի շնորհիվ կարող էր լավ նախապատրաստվել Հավակնորդների մրցաշարին: