Իմ երեխաները ժամանակ ունեն ամեն ինչի համար, բացի ինձանից.. մնացել եմ մենակ ու անօգնական

Հետաքրքիր

Live49media-ն գրում է. Իմ երեխաները ժամանակ ունեն ամեն ինչի համար, բացի ինձանից..  Ես ու ամուսինս որդի ու դուստր ենք դաստիարակել, հետո խնամել ենք մեր թոռներին, իսկ այսօր ես մենակ եմ ապրում, ամուսինս կյանքից հեռացավ 5 տարի առաջ … Թոշակը հազիվ բավարարում է դեղերի, կոմունալ վճարումների և հացի համար: Մի անգամ ես որդուս ակնարկեցի, որ նա և իր քույրը օգնեն վճարել կոմունալները, գոնե որոշ չափով, չէ որ իմ մա հից հետո այս բնակարանը նմալու է իրենց։ Բայց որդին ձեւացրեց, թե ոչինչ չի հասկանում ու հեռացավ:

Տղաս մեծ գումար է վաստակում, և ես շատ ուրախ եմ նրա համար: Ամեն տարի նրանք մեկնում են հանգստի 2-3 անգամ: Բայց նա չցանկացավ մի երկու կոպեկ հատկացնել իր մոր կոմունալ բնակարանի համար:

Դուստրս նույնպես բավականին ապահովված է: Նա իր 13-ամյա դստերը ավելի շատ գրպանի փող է տալիս, քան իմ թոշակն է: Որդիս իր հաշվին տարվա մեջ երկու անգամ առողջարան է ուղարկում կնոջ ծնողներին։ Ես դրա դեմ ոչինչ չունեմ, թող օգնի ում ուզում է: Բայց շատ վի րավորական է, որ նա չի կարող մի երկու կոպեկ հատկացնել իր իսկ մորը, ինձ ավելին պետք չէ:

Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք ճամփորդում, երբ ամուսինս դեռ կենդանի էր: Թոռնիկներիս համար նվերներ էինք բերում և շատ ու շատ տարբեր բաներ: Ես և ամուսինս ամեն ինչ արել ենք, որ մեր երեխաները անհոգ և ապահովված լինեն, բայց երևի ճիշտ չենք դաստիարակել նրանց։ Իմ կյանքում միայն մեկ մարդ է մնացել ՝ հարևանուհիս Լիզան։ Նա ինձ օգնում է այնքան, որքան կարող է: Նա արտերկրում երեխաներ ունի, նրանք գումար են ուղարկում մորը: Լիզան միշտ փորձում է օգնել ինձ։ Ես շարունակ մի հարց եմ տալիս ինքս ինձ․ որտեղ եմ սխալվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *