Ինձ փորձում էին տարբեր ձևի վախեցնեն, ասում էին գիտես ինքը ով ա, գիտես ինչ կարա լինի, բայց ես ուրիշի ընտանիք քանդող չեմ․․ ինչպես է Տիգրան Արզաքանցյանը ծանոթացել իր գեղեցկուհի կնոջ հետ

Հետաքրքիր

«Հետաքրքիր ստացվեց՝ ես գնացի Մոնտե Կառլո, ես սիրում եմ էդ քաղաքը, որովհետև ամենաապահով քաղաքներից մեկն ա աշխարհում։ Հրավիրված էր Նատալիան ծնունդի, էնտեղ մենք ծանոթացանք»,- «Առանց թեմայի» հաղորդման ժամանակ՝ պատմելով, թե ինչպես է ծանոթացել իր տիկնոջ հետ, ասել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

«Ես էդ ժամանակ, որ բաժանված էի՝ աշխատում էի շատ չհավատալ կանանց, շատ ուշադրություն չդարձնել․․․Էնպես ստացվեց, որ ես մենակ իրա անունը գիտեի։ Մենք շփվել ենք ընդամենը ամիս-ամիսկես, հետո ինձ զանգել են տարբեր մարդիկ՝ դու գիտե՞ս ինչ ես անում, գիտե՞ս ով ա, ինչ ա, Ռուսաստան էլ չես կարա մտնես-դուրս գաս․․․

Ինձ փորձում էին տարբեր ձևի վախեցնեն, բայց ես ասեցի՝ ես մեծ տղամարդ եմ, ես իմ կարծիքն ունեմ, ես ուրիշի ընտանիքը քայքայող չեմ, եթե ինքը ազատ է, ես էլ ազատ եմ․․․ Ասեմ՝ ես ոչ մի անգամ ամուսնացած կնոջ հետ կյանքում չեմ շփվել ու չեմ էլ ցանկացել»,- պատմել է Արզաքանցյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.