Ինչ նամակ էր գրել Փաշինյանը Բայդենին

Նորություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին` վերջինիս կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը «Հայոց ցե ղաս պանություն» անվանելու առիթով: Այս մասին Փաշինյանը հայտնել է սոցցանցի իր էջում։

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը. Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցե ղա ս պանությունը պաշտոնապես ճանաչելու և դա տապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցե ղաս պանության զո հերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցե ղաս պանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցե ղաս պանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցե ղա ս պանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զո հերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հան ցագո րծությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտա նգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը. «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցե ղաս պանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

Մեծարգո պարոն Բայդեն, Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցե ղաս պանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն անվանել է Հայոց ցե ղա ս պ անություն:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.