— Իսկ դու, հարսիկ, ի՞նչ ես արել: — Պառկած էի.. — Դե, կարող ես գնալ նորից պառկել, իսկ ով աշխատել է՝ հաց կուտի

Հետաքրքիր

live49media-ն գրում է. — Իսկ դու, հարսիկ, ի՞նչ ես արել: — Պառկած էի — Դե, կարող ես գնալ պառկել.. Մի մարդ դուստր է ունեցել: Նա շատ գեղեցիկ էր, բայց ուներ մի մեծ թերություն: Նա ոչինչ չէր ուզում անել: Նա պարզապես չափազանց ծույլ էր: Նա ամբողջ օրը պառկում էր անկողնում, հեռուստացույց էր դիտում, իսկ ծնողներին օգնելու համար ՝ նա երբեք ժամանակ ու ցանկություն չուներ։

Եկավ նրա ամուսնանալու ժամանակը։ Մեծ հարսանիք արեցին, ճոխ օժիտ տվեցին և ճանապարհեցին ամուսնու տուն։ Բայց ծնողները շատ էին վա խենում, որ շուտով աղջկան փեսան կբաժանվի ծույլ ու անբան կնոջից։ Չորս օր շարունակ նորահարսը պառկած էր անկողնում, հինգերորդ օրը, երբ ընտանիքը հավաքվեց սրահում, սկեսրայն ասաց․ — Իմ սիրելի հարս, այսօր դու ինչ ես արել,- պառկած եմ եղել, — պատասխանեց հարսը, — Դե, դու գնա պառկիր, իսկ ով աշխատել է կարող է նստել և ճաշել։ Նա շատ քաղցած էր, բայց դիմացավ։ Հաջորդ օրը գնաց ջրի։ Ճաշի ժամին սկեսրայրը հարցրեց․ — Այսօր ի՞նչ ես արել, — Ջուր եմ բերել, — հպարտ պատասխանեց հարսը։ — Մի բաժակ ջուր տվեք նրան, իսկ ով աշխատել է, կարող է ճաշել։

Մյուս օրը հարսը գնաց կովը կթելու և մտածեց, որ այսօր իրեն թույլ կտան ճաշել, բայց այդ օրն էլ նրան մեկ բաժակ կաթ տվեցին։ Երկու օր անց նա արդեն տան բոլոր անդամների հետ միասին զբաղվում էր աշխատանքով և ոչ մի օր այլևս քաղցած չքնեց։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *