Իրականում ով է Տիգրան Արզաքանցյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված շքեղ կինն ու ինչ անցյալ ունի նա

Հետաքրքիր

Politik.am-ը գրում է. Առաջիկա ընտրություններին առանձին կուսակցությամբ մասնակցելու հայտ է ներկայացրել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Նա արդեն համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ և հենց այս կուսակցության միջոցով էլ մասնակցելու է ընտրություններին:Հետաքրքիր է, որ ընտրությունները դեռ պաշտոնապես չհայտարարված, Տիգրան Արզաքացյանի քարոզչական պաստառները կարելի է տեսնել Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Ակնհայտ է, որ նախկին ՀՀԿ-ական գործարարը մեծ գումարներ է պատրաստվում ծախսել և ծախսում է:

Օրերս «Հրապարակ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետևում կանգնած է իր կինը՝ Նատալիա Ռոտենբերգը և հենց նրա կարողությունն է, որ հնարավորություն է տալիս Արզաքանցյանին պաստառապատել Հայաստանը: Արզաքանցյանն ինքն էլ իհարկե աղքատ մարդ չէ, բայց կնոջ ունեցած կարողության հետ դժվար է համեմատել:

Politik.am-ը կներկայացնի, թե ո՞վ է Նատալիա Ռոտենբերգը: Արզաքանցյանի կինը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ 67-ամյա միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է: Արկադի Ռոտենբերգը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ ընկերն է: Արկադին և Նատալիան ամուսանցել են 2005 թվականին: Այդ ընթացքում Նատալիա Ռոտենբերգը բավական հաջող գործունեություն է ծավալել և մեծ կարողություն կուտակել: 2012-2018 թվականներին Նատալիա Ռոտենբերգը բնակվել է Լոնդոնում և այնտեղ հիմնել շինարարական և դիզայներական մի քանի բիզնեսներ, ունեցել է իր սեփական բրենդները: Նրանք ամուսնալուծության գործընթացը սկսկել են 2013 թվականին: Նույն տարում Նատալիա Ռոտենբերգը հայց էր ներկայացրել դատարան, որպեսզի ստանա իր արդեն նախկին ամուսնու 3,3 միլիարդ դոլար գնահատվող կարողության մի մասը, բայց պարտվել է դատարանում:

Տիգրան Արզաքացնայնի հետ Նատալիա Ռոտենբերգը ծանոթացել է Լոնդոնում, որտեղ սովորում է նաև Արզաքացնյանի եղբոր որդին:

Ի դեպ, Արկադի Ռոտենբերգից բաժանվելուց հետո Նատալիան փորձել է հասարակական ակտիվ գործունեություն ծավալել Ռուսաստանում: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ ցանկանում է, որպեսզի իր անունը մնա պատմության մեջ: Ռուսաստանում կարծես ոչինչ չստացվեց և հիմա Պուտինի ընկերոջ նախկին կինն իր ներկա ամուսին Տիգրան Արզաքանցյանի հետ փորձում է Հայաստանում պատմություն կերտել:

Ի դեպ, Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից էլ հասկանալի է, որ իր քաղաքական ծրագրերի մասնակից է նաև իր կինը՝ Նատալիա Ռոտենբերգը:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.