Իրար հետ կիսելու որևէ բան չունենք. Լուիզա Ղամբարյանը Սոֆի Դևոյանի հետ հարաբերությունների մասին

Հետաքրքիր

Իրար հետ կիսելու որևէ բան չունենք. Լուիզա Ղամբարյանը Սոֆի Դևոյանի հետ հարաբերությունների մասին. Լուիզա Ղամբարյանը համարվում է ամենասիրված դերասանուհիներից մեկը։ Նա նկարահանվեց հայակական առաջին հեռուստասերիալներից մեկում, այդ կերպ զարգացնելով իր կերպարներն ու մասնակցությունը սերիալային նկարահանման հրապարակներում: Չնայած նրան, որ նա համարվում է բարձր վարկանիշ ունեցող դերասանուհիներից մեկը, շատ են կարծիքները, ըստ որոնց նա չի կարողանում սերիալներում իրեն դրսևորել այնպես, ինչպես որ թատրոնի բեմում, գրում է Past.am-ը:

Սերիալներում գրեթե միշտ մոր կերպարը մարմնավորող Լուիզա Ղամբարյանի գեղեցկությունն ու Աստծո կողմից տրված շնորհը հիացնում ու ոգևորում է բոլորին: Հայ իրականության մեջ շքեղության եւ կանացիության չափանիշ դարձած, գեղեցիկ ու տաղանդավոր կին` Լուիզա Ղամբարյանը, միշտ էլ եղել է, կա ու կմնա հասարակության մեջ այն դերասանուհին, ով ունի որոշակի դիրք ու համբավ:

Past.am-ը ներկայացնում է սիրված դերասանուհու, ամուսնու ու նրա նախկին կնոջ հետ ունեցած իր հարաբերությունների մասին որոշակի մանրամասներ:Սիրված ու պահանջված դերասանուհին բավական երկար ժամանակ էր խաղում էր «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում: Սերիալին զուգահեռ նա նկարահանվել է նաև Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում, դրա հետ մեկտեղ աշխատում էր նաև թատրոնում։

Բոլորս էլ գիտենք, որ Լուիզան ամուսնացել է Սոֆի Դևոյանի նախկին ամուսնու` Գեորգի Պողոսյանի հետ: Թվում է` տարիքային տարբերությունը բավականին խնդիրների առաջ կկանգնեցնի զույգին, սակայն դերասանուհու խոսքով` Գրեթե 30 տարվա տարիքային տարբերությամբ մարդիկ չեն կարող չունենալ տարբեր հայացքներ, նախասիրություններ… Զիջողի դերում երևի թե ես եմ, քանի որ իմ բնույթով որքան շուտ բոր բոքվող, այնքան էլ շուտ ներող ու ներողություն հայցող եմ…Ես իմ տեսակով այն լիդերներից չեմ, ովքեր սիրում են իրենց խոսքն անցկացնել…:

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նույնիսկ նշել է, որ դեմ չէր լինի, եթե իր աղջնակն էլ հետագայում ընտրեր իրենից տարիքով մեծ տղամարդու:«Միայն թե ընտրյալը հայրիկի պես մարդկային լավ որակներ ունենա»:

«Իմ կողքին բարձրաշխարհիկ տղամարդ է, ով օրինակ ու հեղինակություն է ինձ համար: Որպես ամուսիններ, շատ հարցերում կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ` սկսած երեխայի դաստիարակությունից մինչեւ տան կահավորանքի գույների ընտրությունը, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ չտեսնել, որ ես ունեմ հրաշալի ընկեր, հրաշալի ամուսին ու հրաշալի հայր իմ երեխայի համար»:Բնորոշելով իր հարաբերությունները իր և ամունու նախկին կնոջ ու նրա ընտանիքի հետ, դերասանուհին մի առիթով նշել է.

«Քանի որ իմ ամուսինը նախկինում ուներ ընտանիք և ունի զավակ, շատ նուրբ ու զգույշ պահ էր. մենք պետք է իրար ընդունեինք և պետք է վստահորեն նշեմ, որ առաջին հերթին ամուսնուս շնորհիվ մենք որևէ կոնֆլիտի առաջ չկանգնեցինք: Հետո արդեն իմ, նրա զավակի և նախկին կնոջ` Սոֆի Դևոյանի, շնորհիվ մեր հարաբերությունները շատ գեղեցիկ ձևով սկսվեցին և մինչ այսօր էլ շարունակվում է: Իմ աղջիկը հաճախում է Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» դպրոց, ես Հովհաննես Պողոսյանի հետ (ամուսնու որդին) բավականին լավ հարաբերությունների մեջ ենք: Մենք իրար հետ չունենք ոչ մի կիսելու բան: Պետք է նշեմ, որ Սոֆին նույնպես շատ ճիշտ ու հասուն կնոջ ձևով է իրեն դրսևորել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.