Իրեն լավ տնային տնտեսուհի համարող ամեն մի կին պիտի իմանա այս գաղտնիքի մասին.. ինչու է պետք քացախ լցնել լվացքի մեքենայի մեջ

Հետաքրքիր

Պարզապես ապշել կարելի է, թե ինչքան օգտակար հատկություններով է օժտված քացախը և կիրառության քանի եղանակ ունի: Այն հրաշալի սպիտակեցնում է խոհանոցային սալիկները, մաքրում հայելիներն ու ապակե բաժակները, փայլ հաղորդում լվացարանին:

Բայց այս գաղտնիքը ձեզ ոչ ոք չի ասի:

Ի՞նչ կլինի, եթե մի քիչ քացախ լցնեք լվացքի մեքենայի մեջ: Քացախն օժտված է փափկեցնող հատկությամբ, ինչը շատ օգտակար է կոշտ կտորից շորերը լվանալու համար:

Քացախը հագուստի վրայից հիանալի մաքրում է հետքերը: 50 մլ քացախ խառնեք լվացքի փոշուն և այն առանց վնասելու կմաքրի քրտինքի, մրգի, յուղի հետքերը: Քացախը իսկական «փրկիչ է» գծավոր հագուստը լվանալու ժամանակ: Այն թույլ չի տալիս, որ գույները իրար խառնվեն:

Մի անհանգստացեք, հագուստից հետո քացախի հոտ չի գա: Եվ ընդհանրապես, քացախը շատ օգտակար է հենց լվացքի մեքենայի համար: Այն օգնում է խուսափել ժանգոտումից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *