Ալիևը՝ Հաագայի դա տարանի առաջ. ինչը կարող է բեկում մտցնել Արցախյան հարցում

Նորություն

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դա տարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել: Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դա տարանում»:

Թոմաշ Լեխ Բուչեկի հավաստմամբ՝ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:

Նա հավաքել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռա զմական հանցագործությունների մասին փաստեր: Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին:

Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռա զմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *