Լիմոնադով հրաշք բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ

Խոհանոց

Բիսկվիթը բավականին կամակոր թխվածք է, որը պահանջում է փորձառություն և ջանք: Ներկայացնում ենք բիսկվիթի հետաքրքիր բաղադրատոմս՝ պատրաստված լիմոնադով: Հասարակ բիսկվիթ՝ պատրաստված լիմոնադով


Բաղադրիչներ

1. Ձու – 4 հատ, 2. Շաքարավազ – 250 գ, 3. Վանիլին – 10 գ, 4. Լիմոնադ (կիտրոնի գազավորված ըմպելիք) – 200 գ, 5. Բուսայուղ – 200 գ, 6. Ալյուր – 400 գ, 7. Փխրեցուցիչ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը. 1. Հարել ձուն, շաքարավազը և վանիլինը: 2. Շարունակելով հարելը՝ դանդաղ ավելացնել բուսայուղը և լիմոնադը: 3. Մաս-մաս ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հետո հարել զանգվածը ևս մեկ անգամ: 4. Լցնել խմորը մուլտի-ջեռոցի կաղապարի մեջ և թխման ժամանակը դնել 65 րոպեի վրա: 5. Ազդանշանից հետո ավելացնել ևս 65 րոպե: Թխելուց հետո անջատել տաքությունը և թողնել ևս 20 րոպե: 6. Թողնել մինչև լրիվ սառչի: 7. Բիսկվիթը ստացվում է բարձր և փափուկ, ինչպես նաև ունենում է կիտրոնի նուրբ բույր:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *